Monday, 17 August 2015

Սթափվի՛ր, «Լա Կոթեցի»՝ Սեյրանն էլ հաշվելու ատամ չունի. «Հայկական Ժամ»


Ինչքան որոշում եմ չանդրադառնալ Պաշտպանության նախարարի կնոջ թեմային, չի ստացվում ու չի ստացվում: Եվ քանի որ նախարարը վերջերս ետ վերցրեց ռուսուլման Անդրանիկ Նիկողոսյանին անհայտ պատճառով տրված պարգևները, հույս ունեմ, որ իր տիկնոջը հանձնված որոշ «զենքեր՚» էլ ետ կվերցնի՝ վերականգնելով իր բարի համբավը:
Այս օրերին Երևանից զանգեր ստացա՝ ՊՆ-ի ընկերներիցս և Վահագնի թաղամասում առանձնատուն ունեցող բարեկամիցս. ասում էին, թե ՙ«Սեյրան Օհանյանի կինը ակադեմիայի անդամ է դառնալու ՙԿԳԲ-ի և առողջապահության վերիֆիկացիոն կապերը» ՚ թեմայի մեջ ներդրման համար՚ գրառմանս վերջում բացթողումներ և անճշտություններ եմ թույլ տվել: Հիմա փորձեմ կետ առ կետ շտկել:
ա.Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, որ Վահագնի թաղամասում երեքհարկանի առանձնատուն ունի . հուշում. ենթադրաբար՝ մեկը, ով դասալիքներին բանակից ազատելը ՙԼա կոթեցի՚ կնոջ խորհրդով ու հորդորով դրել է աննախադեպ արտադրական հիմքերի վրա: Այստեղ պետք է ավելացնեմ, որ Վահագնի թաղամասում մեն-միակ եռահարկ առանձնատունը կառուցվել է՝ խախտելով թաղամասի ճարտարապետական նորմերը , ըստ որոնց թաղամասում արգելված է եռահարկի կառուցումը, գումարած այն, որ շենքը կառուցվել է նաև չթույլատրված տեղում. կարելի է գուշակել, թե բարձրաստիճան պարոնը քանի հոգու է խնդրել, որ բավարարի իր տիկնոջ քմահաճույքը: Խնդրեմ, ցանկացողները կարող են հետաքրքրվել և պարզել, որ ամեն ինչ ասվածի պես է:
բ. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, որ Փարիզում / ապահովաբար՝ ուրիշի անվամբ/ կլինիկա և տուն է ձեռք բերել. հուշում՝ տես նախորդը: Այստեղ ավելացնելու բան գրեթե չկա, բացի, թերևս, այն, որ երբ այդ բարձրաստիճանի տիկինը գոհաբանական տեքստ էր գրում՝ ի փառս Ֆրանսիայի, միանգամայն լիիրավ կարող էր այն համարել իր երկրորդ հայրենիքը՝ մարդիկ այնտեղ տունուտեղ, բանուգործ ունեն: Այս լուրի իսկությունը նույնպես հնարավոր է պարզել՝ համապատասխան ծառայությունների միջոցով, որոնք վաղուց ավելի շատ զբաղված են ընդդիմության հեռախոսները գաղտնալսելով, փոխանակ հայացքներն ուղղեն նրանց կողմը, ովքեր ՙիրենց գժի տեղ դրած՝ վանքի հավերն են ուտում՚:
գ. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում մեքենայից, ըստ համարանիշների՝ երկուսը կան. մեկը՝ իր, մյուսը՝ կնոջ համար, և երբ կնոջ վարորդը մեքենան շուռ էր տվել, տիկինը օգտվում էր մեքենայի ՙկրկնորդից՚՝ ամուսնու նախարարական մեքենայից, ամուսինն էլ, հնարավոր է՝ ՙգազելներով՚ էր գործի գնում, հասկանալի է, որ ՀՀ բոլոր օրենքներով նման նոնսենս չի կարելի, պատկերացնո՞մ եք՝ տիկինը մեքենայով սուրում է, և ոստիկանները պատվի են կանգնում՝ որպես նախարարի. հուշում՝ տես նախորդը: Այ, այս դրվագում տեղեկություններս մի փոքր խառնաշփոթ են եղել: ճիշտ է, որ բարձրաստիճանին ու իր տիկնոջը սպասարկում են բացարձակապես նույնական պետհամարանիշներով մեքենաներ, այսինքն՝ երկու մեքենա գրանցված են որպես մեկը: Այստեղ վրիպումն այն է, ինչպես ճշտում է ընկերս ՊՆ-ից, որ իրականում այդ բարձրաստիճան նախարարի թիկնազորի պետն է վթարի ենթարկվել: Աղջիկների հետ հերթական ուտուշ-խմուշից վերադառնալիս՝ բարձրաստիճանի թիկնազորի հարբած պետը նախարարի մեքենան շուռ է տվել ձորը: Մեքենան այնպես է վնասվել, որ վերանորոգման ենթակա չի եղել, և որպեսզի նաև լրատվամիջոցների բերանը չընկնի լուրը, գերադասել են այն կտրտել, մետաղի ջարդոն սարքել, որ հետքն էլ չմնա: Հիմա բարձրաստիճանը տիկնոջը սպասարկող ավտոմեքենայից է օգտվում, և փաստաթղթերով ոչ մի տեղ չի երևում, որ դա երկրորդ մեքենան է: Թե ո՞վ պիտի պատասխան տա բյուջեին այդքան վնաս պատճառելու համար՝ սկսած անթույլատրելի նույն համարանիշներն օգտագործելուց, բենզինի, վարորդի և այլ ծախսերից, վերջացրած կրակի գնով մեքենայի խոտանումից: Ի դեպ, առաջարկում ենք, որ ոստիկանությունը, դատախազությունը և քննչական կոմիտեն զբաղվեն այս խնդրով: Ի վերջո, պետությանը մեծ վնաս է հասցվել:
դ. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում կինը ֆրուստրացիայի մեջ է՝ սպասվելիք սահմանադրական փոփոխությունների և ուրեմն՝ Առաջին տիկին դառնալու լուսավոր երազանքներից հրաժարվելու առիթով և ստիպված որոշել է, որ ԿԳԲ-ն էլ վատ չէ ամուսնու համար. հուշում՝ տես նախորդները: Այս կետում վրիպում չկա, թերևս, արժե լրացում անել: Բանն այն է, որ բարձրաստիճանն ու յուր տիկինը այսուայնտեղ ակնարկում են, որ բարձրաստիճանի երկրորդ կնոջ մեջ ՙԱռաջին տիկնոջ թեկնածու՚ տեսնելու գաղափարը Միկլուխո Մակլայ-Կուկ-Կոլումբոս- Զոռի Բալայանինն է: Չթաքցնեմ նաև աղբյուրներիս փոխանցած հավելյալ տեղեկությունները և լրացնեմ հարցաշարս:
ե. Այն ո՞վ է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, ում տիկինը ամուսնու պաշտոնավայրում իր համար անիմաստ պաշտոն հորինելով՝ ամբողջ օրը զբաղված է իր ողջ ՙգարդերոբը՚ հանել-հագնելով. օրը հազար անգամ նա փոխում է Փարիզի ետնախորշերի ՙաուտլեդներից՚ ձեռք բերված շորերը, օպերատորների ուղեկցությամբ վազում չափազանց լուրջ աթոռ զբաղեցնող իր ամուսնու աշխատասենյակ և սահմաններում հերթակն սրացումների, հերթական զոհերի արյունոտ լուրերի արանքներում շողշողում իր գույնզգույն կերպարով: Ենթադրություններ կան, որ տիկնոջ ՙաշխատակազմում՚ կան հաստիքով ՙծաղիկ ընտրողներ՚ և ՙֆեյսբուքում նրա թասիբը կրծքով կամ այլ մարմնասներով պաշտպանողներ՚:
զ. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում տիկինը ՙշմոտշնիցա՚ է , որ անգամ կզաքիսե թիկնոցներն է օրը երեք անգամ փոխում: Եվ վախենում է, որ ինչ-որ մեկի լուսանկարների արխիվում հանկարծ պահպանված կլինեն իր նախկին լուսանկարներից՝ ՙծիծակ՚ բարձրակրունկներով, ծնկներից վեր ՙբոտֆորդներով՚ և ամենակարևորը՝ առանց ներդաշնակ ծաղկեփնջերի:
Է. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում տիկինը այդպես էլ տեղը չի բերում, որ էտիկետից գաղափար անգամ չունի. օդակայանի աշխատակիցներն ապշած են մնացել, տեսելով, որ Մերի և Վարդգես Նաջարյան բարեգործ ամուսիններին օդակայանում դիմավորելիս՝ այդ անբարեկիթ տիկինը ՙփարիզներում արված իր թանկարժեք՚ սանրվածքը անձրևից պաշտպանելու համար հատուկ «ՙզոնտիկ՚» պահողի ուղեկցությամբ է մոտեցել անձրևի տակ անխնա թրջվող տարեց ամուսիններին: Շատ փոքրիկ, բայց խոսուն դետալ՝ դաստիարակության մասին:
ը. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում տիկինը անգամ երեխաներին է օգտագործում՝ ամուսնու աչքին բարձրանալու, ՙամուսնուն սիրահարված կնոջ՚ իր ՙպիառն՚ անելու համար: Նույն օդակայանի աշխատակիցները երբեք չեն տեսել, որ որևէ մեկի կինը՝ բարձրաստիճան կամ անպաշտոն, իր անչափահաս երեխաներին քնից հանի, բերի հորը դիմավորելու: Մի՞թե ոչ ոք այդ տիկնոջը չի ասել, որ … գովազդի մասին ՀՀ օրենքով արգելվում է երեխաների օգտագործումը:
թ. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում տիկինը նաև գրագող է. Ընկերների օրվա առթիվ Կիմ Քարդաշյանի ֆեյսբուքյան գրառումը հաջորդ օրը հայտնվեց անձնական նպատակներով օգտագործվող նրա ՀԿ-ի պատին. բառացիորեն նույնությամբ գրել էր, թե շնորհավորում է սիրելի ամուսնուն՝ իր լավագույն ընկերոջը: Մի՞թե հնարավոր չէ ՙաշխատակազմում՚ խելքը գլխին մեկին պահել, որ նոր բան հուշի: Այլևս չխոսելով այն մասին, որ, իբր, ՀԿ-ի ֆբ-յան էջը անձնական սիրային զեղումների համար մի քիչ անհարմար տեղ է:
ժ. Այն ո՞վ է ՀՀ միակ բարձրաստիճան պաշտոնյան, ում տիկնոջը չէր խանգարի ականջալուր տվյալ խոսքին. ՙ «Կինը պետք է իր ամուսնուց մի քայլ ետ լինի, ոչ թե առաջ ընկնի». ռուսերեն բառը շատ խորիմաստ է. « ՙзамужем՚, а не ՙнадмужем»՚. այս առիթով հիշեցի նաև ղարաբաղցի ընկերոջս պատմածը՝ երբ բարձրաստիճանը դեռևս պաշտոնավարում էր Ղարաբաղում, նրա կինը՝ առաջին կինը, ՙԵհովայի վկա՚ աղանդի ճանկն էր ընկել, բարձրաստիճանը չի կարողացել կնոջը ազատել էդ կպչուն սարդոստայնից, մի տարի նրանց տանը ծանր մթնոլորտ է եղել, ամուսինը սկսել է տուն չգալ և այլն… այ, հենց էդ ժամանակ էլ նրա ճանապարհին հայտնվել է աննկուն կինը և սահուն դարձել նրա կողակիցը: Ղարաբաղցիք էդ ժամանակ ասում էին՝ «ՙՈր մի տարվա Եհովայի վկային չի կարողացել դարձի բերել, էդ ո՞նց պիտի 100 տարվա ՙփորձառուին՚ դարձի բերի»՚: Եվ ավելացնում էին՝ երբ ամուսինն իր տեղում չէ, կինը դառնում է դրա նման:
Հ.Գ Կանխելով նրանց գրոհը, ովքեր կատաղությամբ կսկսեն պաշտպանել «սիրելի բժշկուհու»՚ ՙընտանիք, պատիվ,նամուս, բարոյականը՚, այս կարգի հրապարակումների մեջ փնտրելով պատվիրատուներ և կամ բարոյական կարգի դրդապատճառներ՝ նախանձ, ՙչուզողություն՚ և այլն, ասեմ, որ իրոք ունեմ պատվիրատու. այս ամենը ես գրել եմ ի մխիթարումն այն որդեկորույս մայրերի և անցած պատերազմի այն հերոսների մայրերի ու կանանց, ովքեր արժանի են, որպեսզի իրենց հարազատները համարվեն Հայոց բանակի կերտողները և պահողները:
Եվ վերջապես, թող այդ տիկինը հավաքի իր խղճի ու ամոթի փշրանքներն ու կանգ առնի, որպեսզի չարժանանա սևազգեստ մայրերի և հացի կարոտ վետերանների ընտանիքների անեծքին: Հարյուրավորները կան, որ Սեյրան Օհանյանի արածի հարյուրապատիկն են տվել Հայրենիքին և այսօր անգամ էդ «ՙկաստիլի»՚ ու դեղի փողը չունեն: Այնպես որ, գոնե սուս մնացեք և լափամանից օգտվող շների նման մի գռմռացեք: Չմոռանամ դոկտորականի մասին. ըստ հայաստանցի բժիշկների և գիտնականների մեջ շրջանառվող խոսակցությունների՝ եթե բարձրաստիճանի տիկինը գաղտնի դոկտորականը գլուխ բերի, ուրեմն՝ Հայաստանն արդեն վերջնականապես անցել է «թալիբների՚» իշխանության տակ, և թաքուն դոկտոր տիկինը իրավունք կունենա ստեղծել «Քաջնազարուհիների» կուսակցություն՝ ապագա պառլամենտում նվաճելով նախկին «Շամիամի» տեղը և միաժամանակ ապացուցելով, որ «Շամիրամ»-ները լուսապսակ սրբեր էին՝ իրենց համեմատությամբ:
Ռոբերտ Գրիգորյան

Աղբյուրը`:hzham.am

No comments:

Post a Comment